Ղափամա

Ջերմ, բուրավետ և համեղ. Ղափաման հնագույն հայկական ուտեստ է, որը հիանալի կերպով միախառնում է դդումի քաղցրությունը համեղ համեմունքների, ընկույզների և չոր մրգերի հետ: Այս ուտեստն ավելի առանձնահատուկ է դառնում երբ պատրաստվում է Reddy բելգիական յուղով:

Ղափաման ավելին է, քան պարզապես ուտեստ։ Այն փոխանցում է հայկական ավանդույնթները և օջախի ջերմությունը:

 

Բաղադրիչներ.

• 1 միջին չափի դդում

• բրինձ

• Reddy Ghee

• չրեր՝ ձեր ընտրությամբ՝ կտրատած

• չամիչ

• կտրատած նուշ

• պիստակ (ըստ ցանկության)

• աղացած դարչին

• մշկընկույզ

• Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը.

1. Եփում ենք բրինձը.

  • Բրինձը լավ լվացեք սառը ջրով։
  • Ջրի մեջ ավելացրեք աղը (ըստ ճաշակի) և եռացրեք այն։
  • Ավելացրեք բրինձը և եփեք 3-5 րոպե, որից հետո ջուրն անհրաժեշտ է քամել:

2. Տապակում ենք չրերը և ընդեղենը.

  • Մեծ տապակի վրա ավելացրեք Reddy յուղը, կտրատած չոր մրգերը, չամիչը, նուշը և պիստակը և տապակեք 3-4 րոպե:
  • Խառնուրդին ավելացրեք դարչինը, մշկընկույզը, աղն ու պղպեղը և տապակեք ևս մի քանի րոպե:

3. Պատրաստում ենք դդումը.

  • Կտրեք դդմի վերին մասը և հանեք սերմերը:
  • Եթե ցանկանում եք, կարող եք պահպանել սերմերը հետագայում տապակելու համար:

4. Լցոնում ենք դդումը.

  • Մեծ ամանի մեջ միացրեք բրինձը և ընդեղենի և չորամրգերի խառնուրդը։
  • Զգուշությամբ լցոնեք դդումը ստացված խառնուրդով և ծածկեք դդմի գլխիկով։

5. Եփում ենք և մատուցում.

  • Դդմի գլխիկը թույլ ծածկեք փայլաթիթեղով: Եփեք ջեռոցում 180 °C ջերմաստիճանում, մինչև դդումը փափկի և ամբողջությամբ եփվի։
  • Թխելու վերջին մի քանի րոպեների ընթացքում հեռացրեք փայլաթիթեղը՝ կարամելացված գլխիկ ստանալու նպատակով:

 

Մատուցեք և վայելեք!!