ՔՅԱՎԱՌԻ ՇԱՔԱՐԼՈԽՈՒՄ

Այս անգամ որոշել ենք ձեր առջև բացել Քյավառի շաքարլոխումի բաղադրատոմսի բոլոր նրբությունները, որոնք հաղորդում են տարբերվող և յուրահատուկ համ։ Բաղադրատոմսն ինքնին պարզ է, սակայն այն ունի հաջողության 2 բանալի․

 

1․ Առաջին նրբությունը կայանում է նրանում, որ պետք է մասսան լավ հարել՝ մինչև սպիտակի ու փրփրի։

2․ Երկրորդ նրբությունը եփելու ընթացքի մեջ է։ Դրա մասին կպատմենք մի փոքր ուշ։

 

Բաղադրիչներ

2 ձվի դեղնուց

0,5 կգ Ռեդդի յուղ (2 բաժակ)

0,5 կգ շաքարավազ կամ ցանկալի է շաքարի փոշի

այլուր

վանիլին

 

Պատրաստում ենք խմորը

Վերցնում ենք ձվի դեղնուցը և լավ հարում եք յուղի հետ՝ մինչև լավ սպիտակի և փրփրի։ Ավելացնում եք շաքարի փոշին և հարում։ Այնուհետև վանիլինը խառնեք ալյուրի հետ և ավելացրեք ստացված զանգվածին։ Ալյուրն աչքաչափով ավելացրեք այնքան, մինչև ստացվի փափուկ խմոր, այնպես, որ հեշտությամբ կարողանաք ստանալ փոքր գնդիկներ։

 


Այս բաղադրատոմսի համար ցանկալի է օգտագործել շաքարի փոշի, որպեսզի շաքարի հատիկներ չմնան զանգվածի մեջ։ Սակայն, եթե օգտագործում եք շաքարավազ, հարկավոր է հարել զանգվածը որպեսզի չմնան շաքարավազի հատիկներ։ 

 

Ձևավորենք խմորը 

Երբ խմորն արդեն պատրաստ է, պետք է անցնենք ձևավորման ամենահաճելի և կրեատիվ պրոցեսին։

Ձևավորման համար կարող եք պատրաստել տարբեր ֆորմաներ։ Օրինակ կարող եք ընկույզի չափ գնդիկներ պատրաստել և շարել ծաղկի տեսքով։ Մեջտեղի գնդիկի վրա քսեք դեղնուց։ Կամ օրինակ կարող եք կտրատել լուսնաձև, որն ամենաշատ հանդիպող ձևն է կամ սրտաձև։ Ձևավորումը թողնում ենք ձեր երևակայությանը։ 

Ձևավորած շաքարլոխումները դրեք նախապես տաքացրած ջեռոցի մեջ, 200 C ջերմաստիճանում և եփեք 25-30 րոպե։

Իսկ հիմա ուշադրություն, եկել է երկրորդ կարևոր նրբության պահը։ Եփելու ընթացքում անհրաժեշտ է տապակի տակը դնել որևէ հաստ տապակ, որպեսզի շաքարլոխումը եփվի հավասարաչափ։ Դրանք պետք է ունենան թեթև վարդագույն երանգ։

Հուսով ենք՝ կպատրաստեք այս բաղադրատոմսով և նկարներով կկիսվեք մեզ հետ։ Համոզված ենք, որ ձեր ընտանիքի անդամները և հատկապես՝ երեխաները շատ կսիրեն այս բաղադրատոմսով պատրաստած շաքարլոխումը։

 

Մաղթում ենք Ձեզ բարի ախորժակ։ 

Սիրով՝ Ռեդդի