Մածունով Գաթա
Բաղադրատոմսի համար մեզ հարկավոր է՝
1 ձու
1 ձվի սպիտակուց
1 բաժակ մածուն
60 գ շաքարավազ
4 բաժակ ալյուր
200 գ կարագ կամ մարգարին
1 թեյի գդալ սոդա
Խորիզ
170 գ շաքարավազ
150 գ ալյուր
1,5 ճաշի գդալ յուղ
վանիլին
Պատրաստում ենք խմորը
3 բաժակ ալյուրը տրորում ենք կարագի հետ և ստանում փշրվող զանգված։ Ապա, ավելացնում ենք շաքարավազը և կրկին տրորում ստացված զանգվածի հետ։ Ավելացնում ենք 1 ձուն և 1 ձվի սպիտակուցը, մածունը և սոդան։ Ստացված խառնուրդը շաղախում ենք և սկսում հունցել։ Հունցելու ընթացքում ավելացնում ենք 4-րդ բաժակ ալյուրը և շարունակում հունցել։
Խմորը տեխափոխում ենք սեղանի վրա և հավաքում։ Ստացված խմորը դնում ենք խորը տարայի մեջ, ծածկում և դնում սառնարան։ Կարևոր է որ խմորը չտաքանա։
⇒ Խորհուրդ
Եթե կարագը սառն է և պինդ, կարելի է այն անցկացնել քերիչի միջով։ Այսպես այն կմանրանա և ավելի շուտ կձուլվի ալյուրի հետ։
Խորիզ
Խառնում ենք շաքարավազը, ալյուրը, վանիլինը և յուղը։ Ապա զանգվածը տրորում ենք մինչև ստանանք միասեռ փշրվող զանգված։
Պատրատում ենք գաթաները
Խմորը բաժանում ենք 2 մասի և գրտնակով բացում ենք։ Խորիզը նույնպես բաժանում ենք երկու մասի և տարածում խմորի կտորների վրա։ Փաթաթում ենք խմորը այնպես որ ստացվի ռուլետ։ Ռուլետը պատում ենք ձվի դեղնուցով և կտրատում ենք համաչափ կտորներով։
Գաթաները դնում ենք ջեռոց 180 C ջերմաստիճանում և եփում ենք 20-25 րոպե։
Մաղթում ենք Ձեզ բարի ախորժակ։
Սիրով՝ Ռեդդի