Մեր մասին
ՌԵԴԴԻ՝ Բելգիայում արտադրված բուսական սննդային պինդ յուղն ավելի քան 20 տարի է, ինչ ներմուծվում է Հայաստան: Ներկայումս ՌԵԴԴԻ յուղի միակ և էքսկլյուզիվ ներմուծողը Հայաստանում և Վրաստանում հանդիսանում է «ՏԱՐԱՍ» ընկերությունը: Այդ սննդամթերքը սպառվում է Հայաստանի բոլոր շրջաններում և վայելում է սպառողների համակրանքն ու վստահությունը: Այն օգտագործվում է ինչպես տապակելու, այնպես էլ տարատեսակ ավանդական ու համաշխարհային խոհանոցի զանազան ճաշեր պատրաստելու համար: Շատ դյուրին է նաև նրա օգտագործումը որոշ թխվածքների մեջ
ՌԵԴԴԻ-ին արտադրվում է Vandemoortele Lipids N.V. կոնցեռնի կողմից, որը Եվրոմիության սննդարդյունաբերության առաջատար ընկերություններից մեկն է www.vandemoortele.com :
Vandemoortele կոնցեռնի կազմում գործող գիտահետազոտական բաժինն անընդհատ աշխատում է արտադրանքի որակական ցուցանիշների և սննդային հատկանիշների բարձրացման ուղղությամբ՝ ինչպես ՌԵԴԴԻ յուղի, այնպես էլ այդ գործարանում արտադրվող մյուս բոլոր սննդային արտադրատեսակների:
ՌԵԴԴԻ յուղը հատուկ բաղադրատոմսով (արևածաղիկ, արմավենի, ռապս, սոյա ) բուսական յուղերի խարնուրդ է:
- ՌԵԴԴԻ յուղը չի պարունակում խոլեստերին:
- ՌԵԴԴԻ յուղը չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ):
- ՌԵԴԴԻ յուղը չի պարունակում հիդրոգենացված յուղեր:
- ՌԵԴԴԻ յուղը միակ յուղն է Հայաստանում, որն արտադրվում է Եվրոմիության ստանդարտներին համապատասխան: Այդ պատճառով այն հավաստված է Բելգիայի թագավորության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կողմից, որի շնորհիվ թույլատրված է նրա վաճառքը նաև Բելգիայում:
- ՌԵԴԴԻ յուղը վաճառվում է աշխարհի շատ երկրներում:
- ՌԵԴԴԻ յուղով, ի տարբերություն արևածաղկի ձեթի, կարող եք տապակել մի քանի անգամ ՝ առանց վտանգելու ձեր առողջությունը:
- ՌԵԴԴԻ յուղի հալման ջերմաստիճանը ցածր է +/- 35°C է , որը դյուրին է դարձնում նրա օգտագործումը, և ամբողջովին յուրացվում ու մարսվում է օրգանիզմում:
- ՌԵԴԴԻ ապրանքանիշը գրանցված է Հայաստանում Vandemoortele Lipids N.V. կոնցեռնի կողմից (գրանցման համարը՝ 594991):
- Ռեդդի յուղը փաթեթավորվում է սննդարդյունաբերության մեջ աշխարհում հայտնի ամենաանվտանգ նյութերից պատրաստված դույլերի մեջ:
- Ռեդդի յուղն արտադրվում է սննդամթերքի որակի նկատմամբ շատ խիստ հսկողության ենթարկվող գործարանում, ինչը հավաստվում է IFS, BRC և այլ սերտիֆիկատներով:
- Ռեդդի յուղը դյուրամարս է և հաճելի օգտագործման համար:
Փորձիր և համոզվիր ինքդ: